Աֆղանական Ղազնի քաղաքը UNESCO-ի որոշմամբ հռչակվել է իսլամական քաղաքակրթության կենտրոն: Քաղաքում հանդիսավոր արարողություն է ընթանում:
Միջոցառմանը մասնակցելու համար Ղազնի են ժամանել օտարերկրյա պատվիրակություններ, կառավարության անդամներ, պատգամավորներ, հասարակության ներկայացուցիչներ: Ղուրանի ընթերցմամբ սկսված միջոցառումն անցնում է անվտանգության աննախադեպ միջոցների ուղեկցությամբ, հաղորդում է «Փաժվակ» գործակալությունը:
Իսլամի ընդունումից հետո ժամանակակից Աֆղանստանի կենտրոնական մասում գտնվող Ղազնին վերածվեց Իրանը, Հնդկաստանն ու Միջին Ասիան միավորող Իսլամական կայսրության մայրաքաղաքի: Քաղաքի ամենատեսարժան վայրը Բալա-Խիսսար ամրոցն է: Ղազնեւիական պետությունը գոյություն է ունեցել 977-1186 թվականներին:
2010-2012թթ. Ղազնիում փլուզվել էին երկու պատմական աշտարակներ, որոնք վերականգնմամբ ոչ ոք չի զբաղվել: 2013թ. փետրվարին Աֆղանստանի մշակույթի նախարար Սաիդ Մահմուդ Ռահինը հայտնել էր, որ Ղազնի նահանգոմ ավարտվել է հինգ հուշարձանների վերականգնումը:




























