Կանադացի մասնագետների վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ մարդու կյանքի տեւողության մասին կարելի է իմանալ մեզի քննության միջոցով: Մասնագետների խոսքով` սպիտակուցային խմբերի առկայությունը կարող է նշանակել, որ  մարդը շատ երկար չի ապրի:

Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ վաղ մահն ուղղակիորեն կապված է  մարդու մեզի որակի հետ:  Նման փորձեր գիտնականների կողմից առաջին անգամ են անցկացվել, հաղորդում է  Wherewoman.ru-ն: Սովորական սպիտակուցը, որը հաճախ է լինում մեզի մեջ, մասնագետները կապում են երիկամների հիվանդության հետ: Երբեմն այն կարող է ի հայտ գալ նաեւ սթրեսի, ֆիզիկական ծանր աշխատանքի կամ մրսելու դեպքում:

Իսկ սպիտակուցների բացակայությունը վկայում է երկարատեւ կյանքի մասին: Այն նաեւ երիկամների շատ լավ աշխատանքի ցուցիչ է: