ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ Կրտսերն առաջին անգամ պապիկ է դարձել. նրա դուստր Ջեննի Հեգերը աղջիկ է ունեցել, ում տատիկի պատվին կոչել են Մարգարեթ Լորա Միլա Հեգեր:
«Լորան (Բուշ Կրտսերի կինը) ու ես ուրախ ենք հայտնել մեր թոռան՝ Մարգարեթ Լորա Միլա Հեգերի ծննդյան մասին, ում անվանակոչել են տատիկի անունով: Այսօր մենք տեսանք մեր գեղեցիկ թոռնուհուն: Ջեննան ու Միլան առողջ են»,-հայտարարել է նախկին նախագահը:
Միլան ծնվել է Նյու Յորքի հիվանդանոցում, հաղորդում է BFM.RU-ն՝ վկայակոչելով ABC news-ը:




























