Հուլիսի 25 ին «Արմավիա» ավիաընկերության Նովոսիբիրսկ – Երևան N992 չվերթի ժամանակ ուղևորներից մեկը փորձել է ինքնասպան լինել` կտրելով իր երակները։ Նա կորցրել է գիտակցությունը, սակայն բորտուղեկցորդների աչալրջության հետևանքով դժբախտությունը կանխվել է: Բարեբախտաբար ինքնաթիռի ուղևորների մեջ եղել է նաև բժիշկ, որը ցուցաբերվել է առաջին բժշկական օգնություն և փրկել է նրա կյանքը: Օդանավը ժամանակին վայրէջք է կատարել, ուղևորին դիմավորել են բժիշկների խումբը և իրավապահ մարմինները: