Փետրվարի 26-ի առավոտյան Ստամբուլի ոստիկանության կողմից թմրամիջոցների դեմ պայքարի շրջանակներում իրականացված գործողության արդյունքում ձերբակալված թուրք հայտնի փոփ երգիչ Տարկանը առաջին օրը ոստիկանությունում անցկացնելու ընթացքում զրուցել է ոստիկանների հետ եւ անկեղծացել, որ ինքը իրոք թմրանյութ է օգտագործում։ Թուրք հանրահայտ երգիչը ափսոսանք է հայտնել իր երկրպագուներին տխրեցնելու համար եւ խորհուրդ տվել, որ իրենից օրինակ չվերցնեն։

NEWS.am-ը ավելի վաղ տեղեկացրել էր, որ Ստամբուլի ոստիկանությունը մոտ 6 ամիս հետեւել է Տարկանին եւ նրա հետ միասին ձերբակալված 10 հոգուն: Տարկանի եւ մյուսների հաշվով դատարանը մեղադրանք կառաջադրի մարտի 1-ին: