Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի նորանշանակ համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետոյին:
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարչապետը, շնորհավորելով Բուզետոյին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, հույս է հայտնել, որ այսուհետ եւս ՀՀ կառավարության ու ՄԱԿ-ի գրասենյակի միջեւ փոխգործակցությունը կլինի ներդաշնակ եւ սերտ: «Մենք շահագրգռված ենք երկկողմ կապերի հետագա զարգացմամբ եւ խորացմամբ: Մենք բարձր ենք գնահատում տարբեր ոլորտներում համատեղ իրականացվող ծրագրերն ու դրանց նշանակությունը»,- ասել է Տիգրան Սսարգսյանը:
Բրեդլի Բուզետոն վստահեցրել է, որ կներդնի բոլոր ջանքերը՝ երկկողմ համագործակցության հետագա զարգացման համար:
Այնուհետեւ զրուցակիցներն անդրադարձել են ՄԱԶԾ «Հարավային կովկասում սահմանների համալիր կառավարում» ծրագրով իրականացվող աշխատանքներին, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ այլ բնագավառներում երկկողմ փոխգործակցության հեռանկարներին:



























