Ռազմաքաղաքական եւ անվտանգության առումով Եվրամիությունը Ռուսաստանի հետ միեւնույն համակարգում է գտնվում եւ այսօրվա դրությամբ, ըստ էության, ԵՄ-ի հետ ինտեգրմանն այլընտրանք չկա: Այս  մասին, այսօր` հունիսի 13-ին, հրավիրված սեմինար-քննարկման ժամանակ ասաց Դավիթ Շահնազարյանը: Նրա կարծիքով՝ ԵՄ-ի հետ տնտեսական, ազատ խորը համապարփակ առեւտրի համաձայնագրի առումով Եվրամիության հետ հարաբերություններ ստեղծելու այս հնարավորությունը չափազանց կարեւոր է Հայաստանի համար: Իսկ օլիգարխների համար, ըստ նրա, բացվում են նորանոր հնարավորություններ, քանի որ նրանք կարող են մուտք գործել եվրոպական կեսմիլիարդանոց շուկա եւ Հայաստանում արտադրվող ապրանքները եվրոպական շուկայում վաճառելու հնարավորություն է ստեղծվում:

«Արդյոք սա լուրջ խթան չէ ներդրումներ ունենալու Հայաստանում, օլիգարխիկ կառույցներին շահագրգռելու որպեսզի նրանք արտադրական ներդրումներ անեն»,-ընդգծեց Շահնազարյանը: