Հետաձգվել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի ԱԳ նախարար Լեոնիդ Կոժարի հաջորդ շաբաթ նախատեսված այցը Հայաստան եւ Ադրբեջան: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեցին Հայաստանի ԱԳՆ-ում: Կոժարի այցի հետաձգման պատճառների մասին ոչինչ չի նշվում:

Ավելի վաղ ադրբեջանական APA գործակալությունը՝ վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրները, հայտնել էր, որ Կոժարը կայցելի միայն Վրաստան, ինչը կապված է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների աշխատանքային գրաֆիկների հետ:

Լեոնիդ Կոժարի այցը տարածաշրջան նախատեսված է հունիսի 17-19-ին: