«Հայ-Հնդակական Բարեկամություն» ՀԿ-ն «ԿԱԶԱ» հիմնադրամի Գյումրիի սոցիալ- ուսուցողական եւ զարգացման կենտրոնի հետ համատեղ նախաձեռնել է «Հնդկաստանը հայերի աչքերով» թեմայով լուսանկարների ցուցահանդես:
Ցուցահանդեսը մեկնարկել է հունիսի 15-ին եւ կշարունակվի 7 օր, մինչեւ հունիսի 22-ը:
Այս ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել Հնդկաստանի մշակութային եւ պատմական հրաշքները՝ պատկերված Հնդկաստան այցելած հայ ճամփորդների կողմից: Յուրաքանչյուր տարի բազմաթիվ հայեր են այցելում Հնդկաստան՝ տարբեր նպատակներով: Լինի դա զբոսաշրջիկ, ուսանող կամ գործարար՝ նրանք տեսախցիկի միջոցով Հնդկաստանից իրենց հետ բերում են հիշողություններ:
Ցուցահանդեսի բացման արարողության գլխավոր հյուրընկալվել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան դոկտոր Սուրեշ Բաբուն:




























