Ուկրաինայի հասարակական կազմակերպությունները ողջունում են Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրենքի նախագիծը Գերագույն ռադայում ներկայացնելը:
Analitika.at.ua-ի խմբագրությունում ստացվել են ՀԿ-ների կողմից երկրի նախագահին, խորհրդարանի նախագահին եւ պատգամավորներին ուղղված նամակների տեքստերը:
«Նարոդնա Ռադա» ՀԿ-ն, որը միավորում է Ուկրաինայի 4500-ից ավելի կազմակերպությունների, դիմել է Ուկրաինայի նախագահին, Գերագույն ռադայի նախագահին եւ խորհրդարանականներին՝ խնդրելով աջակցել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրենքի նախագծի ընդունմանը, որը մշակել են ժողովրդական պատգամավորներ Վիլեն Շատվորյանը եւ Արսեն Ավակովը:
Նախօրեին Ուկրաինայի նախագահին ուղղված նմանատիպ կոչով հանդես էր եկել «Քաղաքացիական միություն» միջազգային ՀԿ-ն:
Հիշեցնենք, հունիսի 6-ին Ուկրաինայի Գերագույն Ռադայում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ օրինագիծ էր գրանցվել: Օրինագծի հեղինակներն են Արսեն Ավակովը (Բատկիվշչինա), Վիլեն Շատվորյանը եւ Նվեր Մխիթարյանը (Ռեգիոնների կուսակցություն)։




























