Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հունիսի 21-ին կայցելի Օդեսա՝ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այդ հանդիպման ընթացքում  Հայաստանը կստանձնի կազմակերպության նախագահությունը: