Կովկասում կայունության ապահովումն անհնար է` առանց ղարաբաղյան հակամարտության երկարաժամկետ կարգավորման: Այս մասին հունիսի 21-ին հայտարարել է ԵԽ նախագահ Հերման Վան Ռոմպոյը` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ:
«ԵԽ-ն լիովին սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերին եւ վերջինիս կողմից առաջարկված կարգավորման սկզբունքներին, որոնք հիմնված են ուժ չկիրառելու, տարածքային ամբողջության պահպանման եւ փոքրամասնությունների իրավունքների վրա»,-ընդգծել է Վան Ռոմպոյը:



























