Ուկրաինայի 6-րդ գումարման պատգամավոր, քաղտեխնոլոգ Վիկտոր Ուկոլովը իր աջակցությունն է հայտնել Ուկրաինայի Գերագույն Ռադայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնությանը եւ ափսոսանք է հայտնլ, որ դա ավելի շուտ չի արվել: Այս մասին նա հայտարարել է Analitika.at.ua-ին տված հարցազրույցում:

«Ուկրաինան պետք է ցուցադրի հետեւողական եւ հսակ քայլեր` անկախ նրանից, թե դա ում է դուր գալիս, ում` ոչ:  Եթե Թուրքիայի դա դուր չի գալիս, դա իր խնդիրն է: Ժամանակն է, որ հենց իրենք դադարեցնեն վաղեմի պատերազմը, ճանաչեն ակնհայտն ու ներողություն խնդրեն Ցեղասպանության համար: Թող օրինակ վերցնեն գոնե Եվրոպայից, ուր հետեւողականորեն ձգտում են»,-ընդգծել է Ուկոլովը:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի Գերագույն Ռադայում հունիսի 6-ին գրանցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ օրինագիծ: Օրինագծի հեղինակներն են պատգամավորներ Վիլեն Շատվորյանն ու Արսեն Ավակովը: