Երեւանում, հունիսի 28-ին, ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատում (Խանջյան 11) կկայանա «Երկկողմ առեւտուր եւ ներդրումային հնարավորություններ» թեմայով  սեմինար–շնորհանդես, որը կազմակերպել են Հայաստանում Արգենտինայի Հանրապետության դեսպանատունը եւ ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատը։

Շնորհանդեսը կներկայացնի Հայաստանում Արգենտինայի դեսպան Դիեգո Էռնեստո Ալվարես Ռիվերան: Հանդիպմանը մասնակցելու են ՀՀ արտաքին գործերի եւ Էկոնոմիկայի նախարարությունների, Հայաստանի բանկերի միության, Հայաստանի միջազգային օդանավակայանի, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների միության, Հայկական եւ Ամերիկյան տուրիստական գործակալությունների, «Հայռուսգազարդ»–ի եւ հանրապետական ու միջազգային այլ կազմակերպությունների պատասխանատուներ, գործարարներ։

Շնորհանդեսը շարունակվելու է արգենտինյան բարձրակարգ գինու համտեսով եւ հյուրասիրությամբ։