Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Ադլի Մանսուրին՝ երկրի Ազգային տոնի կապակցությամբ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի գրասենյակից:

Նշենք, որ  հուլիսի 23-ը Եգիպտոսում նշվում է որպես հեղափոխության օր: 1952 թվականի այս օրը ռազմական հեղաշրջման արդյունքում տապալվել է միապետությունը եւ հռչակվել հանրապետություն: Հեղաշրջումն իրականացրել են արմատական տրամադրություններ ունեցող «Ազատ սպաներ» խմբավորման զինվորականները՝ Գամել Աբդել Նասերի գլխավորությամբ: