Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Վազաշեն գյուղում հուլիսի 14-ից մինչ այժմ սատկել է թվով 156 տարբեր քաշի, տարիքի եւ սեռի խոզ: «Առավոտը» Վազաշենի գյուղապետ Լորիկ Բադիրյանից տեղեկացել է, որ գյուղում խոզերի անկումը շարունակվում է:

«Հուլիսի 19-ին ինձ պաշտոնապես հայտնել են, որ խոզերի անկման պատճառը աֆրիկյան ժանտախտ հիվանդությունն է: Եթե մինչ այդ անկված խոզերը թաղում էին տարբեր տեղերում՝ սեփական հողամասում կամ այլ տեղ, դրանից հետո խոզերի թաղումը այդ նպատակով հատուկ վայրում է կատարվում, իրականացվել են ախտահանման աշխատանքներ»,- ասել է գյուղապետը: 

Մեր տեղեկություններով աֆրիկյան ժանտախտից խոզեր են սատկել նաեւ Դիտավան համայնքում, սակայն Դիտավանի գյուղապետ Հակոբ Սարիբեկյանը դա ժխտել է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ