ԱՄՆ-ում Ջոզեֆ եւ Լինդա Մեյյոտները՝ 50 եւ 49 տարեկան, մեղավոր են ճանաչվել Ղազախստանից որդեգրած երեխաներին բռնաբարելու մեջ։
Ջոզեֆը մեղավոր է ճանաչվել 11 կետով, նրա կինը՝ 18։ Դատավճիռը կհրապարակվի օգոստոսի 22-ին.հաղորդում է «Gazeta.Ru»-ն՝ վկայակոչելով The Milford Daily News-ը։
Ամուսինները 13-ամյա տղային եւ նրա 8-ամյա քրոջը որդեգրել են 2004թ։ Նրանք ձերբակալվել են 2009-ին՝ դաժան վերաբերմունքի եւ բռնաբարության կասկածանքով։ Նշվում է, որ այդ ընթացքում Լինդան քանիցս փորձել է ինքնասպան լինել։
Ամուսիններին սպառնում է 10 տարի ազատազրկումից մինչեւ մահապատիժ։





























