Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ ձերբակալել է երկու ահաբեկիչների, որոնց պատճառով փակել են Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի մի շարք երկրներում գործող դիվանագիտական ներկայացուցչություններ։ Այս մասին հաղորդում է Al-Arabiya հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տեղեկություններով նրանք «Ալ-Քաիդայի» անդամներ են եւ Եմենի ու չադի քաղաքացիներ։ Հաղորդվում է, որ երկու ձերբակալվածների մոտից առգրավվել են համակարգիչները, որոնցում նրանց մտադրությունները հաստատող տեղեկություններ կան։ Նրանք կասկածվում են մահապարտ-ահաբեկչի հարձակումը նախապատրաստելու մեջ։ Այս մասին հաղորդում է NEWSru.com-ը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ից Սաուդյան Արաբիայում դադարեցվել է ամերիկյան դեսպանատների աշխատանքը։ ԱՄՆ եւ արեւմտյան այլ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունները փակվել են դրանց անվտանգությանը սպառնացող ահաբեկչական սպառնալիքի բարձր մակարդակի պատճառով։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ ամերիկյան հետախուզական ծառայությունը գաղտնազերծել է «Ալ-Քաիդայի» մտադրությունը։





























