Պակիստանի հյուսիսում տեղակայված Քվետտա քաղաքի սուննիական մզկիթի վրա անհայտ զինված անձանց հարձակման արդյունքում զոհվել է 9 մարդ, վիրավորվել է՝ 15։

Հաղորդվում է, որ հարձակում գործողների խումբը ցանկացել է սպանել Ալի Մադադ Ջաթակին եւ հենց նրա մեքենային է կրակել։ Քաղաքական գործիչը անվնաս է մնացել, հաղորդում է BBC-ի Ռուսական ծառայությունը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին նույն քաղաքում ոստիկանի հուղարկավորության ժամանակ տեղի ունեցած պայթյունի արդյունքում զոհվել է 30 մարդ, վիրավորվել՝ 60։ Զոհերի թվում էր նաեւ տեղացի բարձրաստիճան ոստիկան։