Amnesty İnternational իրավապաշտպան կազմակերպությունը Ադրբեջանի վերաբերյալ հերթական հայտարարությամբ է հանդես եկել, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական բյուրոն։

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, հայտարարությունում ասվում է, որ երկրում նախագահական ընտրությունները մեկնարկում են առնվազն 14 քաղբանտարկյալների առկայության պարագայում։ Կազմակերպությունը կոչ է անում անհապաղ ազատ արձակել ընդդիմադիր թեկնածուներին, լրագրողներին եւ իրավապաշտպաններին։

Կազմակերպությունն ընդգծում է, որ երկրում վատանում է ամրդու իրավունքների հետ կապված իրավիճակը։

Հայտարարությունում նաեւ ասվում է, որ իշխանությունները վերջերս հատուկ ուշադրություն են դարձնում երիտասարդ ակտիվիստներին, որոնք սոցիալական ցանցերում կոչ են անում ապահովել խոսքի ազատությունն ու ժողովրդավարական ընտրություններ։