Հանցագործները, որոնք համակարգչային տեխնիկա են գողացել ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի Սան-Բերնարդինո քաղաքի բարեգործական կազմակերպությունից, այն հետ են վերադարձրել։ Բացատրագրում նրանք ներողություն են խնրել Սեռական բռնության զոհերի օգնության ծառայությունից եւ հաջողություն մաղթել։
Սեռական բռնության զոհերի օգնության ծառայությունն անվճար օգնություն է տրամադրում իր ծառայությունների կարիքն ունեցողներին։ Կազմակերպության գրասենյակը կողոպտվել է օգոստոսի 7-ի երեկոյան։ Բացի համակարգիչներից, հանցագործները տարել են նաեւ թանկարժեք իրերով լցված պարկ։ Այս մասին հաղորդում է «Lenta.Ru»-ն՝ վկայակոչելով ամերիկյան լրատվամիջոցները։
Գողոնը վերադարձնելուց հետո տեղի իրավապահ մարմինների աշխատակիցները հայտարարել են, որ ծառայության տարիներին նման բան չեն տեսել։





























