Գլենդել քաղքում ղեկավար պաշտոնների նախկին թեկնածուները շարունակում են նվիրատվություններ ստանալ իրենց քարոզարշավի համար` չնայած նրան, որ ընտրությունները տեղի են ունեցել ապրիլին:
«Glendale News-Press»-ը տեղեկացնում է, որ խորհրդի անդամ Զարե Սինանյանը միջոցների հավաքման հետ կապված մեքենայությունների օգնությամբ երկու շաբաթվա ընթացքում ավելի քան 18 հազար դոլար է հավաքել` ընտրությունների օրը ունենալով մոտ 88 հազ. 940 դոլար: Արշավի մասին վերջին տվյալներով` հուլիսի 31 –ի դրությամբ հավաքվել է ավելի քան 93 հազ. դոլար:
Նշվում է, որ նա միակ թեկնածուն չէ, որը ընտրություններից առաջ մեծ գումարներ է ստացել: Արա Նաջարյանը ընտրություններից 12 օր առաջ ավելի քան 16 հազ. դոլար է ստացել, իսկ ընտրությունների օրը հավաքել է 81 հազ. դոլար, հուլիսի 31-ի դրությամբ` 84 հազ. դոլար:
Քաղաքային գանձապետ Րաֆֆի Մանուկյանը հավաքել է ընդամենը 2100 դոլար, սակայն ծախսել է գրեթե 13 հազար դոլար: Ընտրությունների օրը նա հավաքել է մոտ 24,5 հազ. դոլար, իսկ հուլիսի 31 –ին` ունեցել է 24,8 հազ. դոլար:
Չնայած մեծ եկամուտներին` որոշ թեկնածուներ դեռ պարտքեր ունեն: Զարե Սինանյանն ասել է, որ ծրագրում է հավաքել ավելի շատ միջոցներ, ստացած մուտքերի եւ ծախսերի միջեւ 5400 դոլար տարբերությունը փակելու համար:





























