Բելառուսի ԿԸՀ անդամի սպանության մեջ կասկածվող Սվետլանա Խինեւիչը կտրել է երակները: Այս մասին այսօր՝ օգոստոսի 9-ին, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը:

«Ներկայումս նա գտնվում է հիվանդանոցում, քանի որ կտրել է երակները»,-ասել է աղբյուրը եւ հստակեցրել, որ առկա տվյալներով՝ կասկածյալն այդ արարքին դիմել է սպանությունից հետո:

Ավելի վաղ Քննչական կոմիտեի Մինսկի վարչությունից «ԲԵԼՏԱ» գործակալությանը հայտնել էին, որ «Կրիստալ» ընկերության կադրերի բաժնի պետ, Բելառուսի ԿԸՀ անդամ Սվետլանա Խինեւիչի սպանության գործով կասկածյալը հայտնի է: «Սպանությունը կապված չէ տուժածի մասնագիտական եւ հասարակական գործունեության հետ եւ կրում է կենցաղային բնույթ»,-ընդգծել են Քննչական կոմիտեի վարչությունում:

Հիշեցնենք, որ Բելառուսի ԿԸՀ անդամ Սվետլանա Խինեւիչին սպանել էին օգոստոսի 4—ին՝ դանակով:

Բելառուսում սպանել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամին