Կանադայում երկու 18-ամյա երիտասարդների մեղադրանք է առաջադրվել անչափահասների մասնակցությամբ պոռնկագրական նյութեր տարածելու համար՝ կապված 17-ամյա աղջկա ինքնասպանության գործի հետ: Աղջիկն ինքնասպան է եղել շարունակական բռնաբարությունից, ապա համացանցում ծաղր ու ծանակի ենթարկվելուց հետո:
Իրեն կախած Ռեթա Փարսոնսի ծնողների խոսքով՝ 2011-ին նրան բռնաբարելուց հետո տեղի ունեցածի լուսանկարները հայտնվել էին համացանցում, որից հետո աղջիկն սկսել է մտածել ինքնասպանության մասին: Չի օգնել նույնիսկ այլ քաղաք տեղափոխվելը:
Փարսոնսը կախվել է, որից հետո կոմայի մեջ է ընկել եւ երեք օր անց մահացել, հաղորդում է Pravda.ru-ն՝ վկայակոչելով CNN-ը:
Ոստիկանությունը պաշտոնապես մեղադրանք է առաջադրել երկու երիտասարդների, որոնց անունները չի հրապարակվում: Այս պահին նրանց ազատ են արձակել, բայց օգոստոսի 15-ին նրանք պետք է ներկայանան դատարան:





























