Շվեդիայի ԱԳ նախարար Կարլ Բիլդտը իր բրիտանացի գործընկեր Ուիլյամ Հեյգին պաշտոնական հանդիպման է հրավիրել իր սիրելի Twitter-ի օգնությամբ:
«Հրավիրում եմ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ուիլյամ Հեյգին այս ամիս այցելել Ստոկհոլմ: Շատ բան կա քննարկելու Եվրոպայի եւ աշխարհի մասին»,-գրել է Բիլդտը՝ ընդգծելով իր գործընկերոջ անունն այնպես, որ նա կարողանա կարդալ թվիթը:
30 րոպե անց Հեյգը պատասխանել է. «Շնորհակալություն հրավերի համար: Ես ուրախ կլինեմ ընդունել հրավերը եւ այցելել Ստոկհոլմ օգոստոսին»: Բիլդտը սրան եւս արձագանքել է՝ գրելով. «Բարի գալուստ: Ես Ձեզ վստահեցնում եմ, որ Ստոկհոլմում Ձեզ հետաքրքիր կլինի , եւ Դուք օգտական ժամանակ կանցկացնեք այստեղ», հաղորդում է Pravda.ru-ն՝ վկայակոչելով The Local-ը:





























