«Օրինաց երկիր» կուսակցության քաղխորհուրդը երեկվա իր որոշումով հետ է կանչել իր երկու նախարարներին. Տրանսպորտի եւ կապի նախարար Գորգեն Սարգսյանին եւ Արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանին:
Ինչպես NEWS.am-ի թղթակից հետ զրույցում հայտնեց ՕԵԿ խմբակցության քարտուղար Արծրունի Աղաջանյանը, ՕԵԿ քաղխորհուրդը որոշել է Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում առաջարկել Ոստիկանության պետի առաջին տեղակալ Արմեն Երիցյանին, իսկ Տրանսպորտի եւ կապի նախարարի պաշտոնում` նախագահի խորհրդական, իսկ դրանից առաջ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի Կադաստրի պետական կոմիտեի նախկին ղեկավար Մանուկ Վարդանյանին:
Ըստ Արծրունի Աղաջանյանի, նրանք երկուսն էլ ՕԵԿ քաղխորհրդի անդամներ են:



























