Թաիլանդում ռուս զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել: Ավտովթարը տեղի է ունեցել Կանչանաբուրի նահանգում: Զբոսաշրջիկները Կվայ գետում էքսկուրսիայից վերադառնում էին Պատայու: Վթարի հետեւանքով, վերջին տվյալների համաձայն՝ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել 28 մարդ:
Ինչպես հաղորդում է «Առաջին ալիքը», Բժշկության համառուսաստանյան կենտրոնի երկու բրիգադներ պատրաստ են ցանկացած պահի մեկնել Թաիլանդ՝ ռուս զբոսաշրջիկներին օգնության:
Վարկածներից մեկի համաձայն՝ ավտովթարի պատճառը ղեկի անսարքությունն է եղել: Վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, որն էլ դուրս է եկել երթեւեկելի հատվածից ու շրջվել:




























