Ֆրանսիայի Ավինիոն քաղաքի բնակիչը, տեղի «ՄաքԴոնալդսներից» մեկում սնվելուց հետո, այնտեղ է  մոռացել է թղթադրամներւ տրցակը, որտեղ եղել է  25 հազար եվրո:

Մի քանի ժամ անց նա վերադարձել է կորցրածը փնտրելու, սակայն ապարդյուն: Այնուհետեւ որոնումներին միացել են նրա դուստրերը` ենթադրելով, որ հայրը կարող էր փողերի կապոցը պատահաբար սկուտեղի հետ գցել է զամբյուղը: Պարզվել էր, որ այդ ընթացքում զամբյուղն արդեն մի քանի անգամ դատարկվել էր: Աղջիկները թղթադրամների կապոցները գտել են թղթե թափոնների միջից, տեղեկացնում  է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: