ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը հույս ունի, որ Եգիպտոսում քաղաքական ճգնաժամը խաղաղ կերպով կհաղթահարվի եւ հնարավոր կլինի խուսափել բռնությունից: Բան Կի-մունը նշել է, որ «խիստ անհանգստացած է» նրանով, որ իշխանությունից հեռացված նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմնակիցները եւ երկրի նոր իշխանությունները մինչ օրս չեն կարողացել կարգավորել իրենց տարաձայնությունները:

«Կարեւոր է, որ ինչպես իշխանությունները, այնպես էլ հակակառավարական ցույցերին մասնակցողները որքան հնարավոր է արագ վերանայեն իրենց գործողությունները եւ հայտարարությունները: Շատերը կարող են դա համարել սադրիչ»,-նշվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ, հաղորդում է «Ռոսբալտը»:

Բան Կի-մունը հույս է հայտնել, որ «եգիպտացի ժողովուրդը, որը աշխարհի մեծագույն քաղաքակրթությունների ժառանգորդն է, կկարողանա ելք գտնել ստեղծված իրավիճակից»:

Հիշեցնենք, որ վերջին օրերին Եգիպտոսում են եղել ԵՄ-ի, Աֆրիկյան միության եւ Գերմանիայի ներկայացուցիչները՝ քաղաքական ճգնաժամից դուրս գալու ուղիներ գտնելու նպատակով, որը սկիզբ է առել նախագահ Մուրսիին իշխանությունից հեռացնելուց հետո: Եգիպտոսի նոր իշխանությունները խոստովանել են, որ ճգնաժամի հաղթահարման ուղղված միջազգային ջանքերը ձախողվել են: