Բրիտանական The Guardian-ը հրապարակել է ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենի հերթական մարկացնող փաստը: Հայտնի է դարձել, որ օրենսդրության սողանցքը ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությանը հնարավորություն է տալիս ստանալ ամերիկացի համացանցային օգտատերերի վերաբերյալ անձնական տեղեկություններ` առանց դատարանի թույլտվության: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ամերիկյան օրենսդրությունը ԱԱԳ-ին թույլ է տալիս լրտեսել օտարերկրացիներին:
«The Guardian»-ի տրամադրության տակ հայտնված դիրեկտիվը ենթադրաբար թվագրված է 2012թ. հունիսով: Հրապարակման մեջ նշվում է, որ դիրեկտիվն առաջին ապացույցն է, որ ԱԱԳ-ն կարող էր առանց դատարանի թույլտվության հետեւել ամերիկացիների նամակագրությանը:
«The Guardian»-ը չի հայտնում, թե երբ են խմբագրությունում հայտնվել այդ տվյալները, քանի որ համաձայն ՌԴ կողմից Սնուդենին ներկայացված պայմանի, նա այլեւս չպետք է զբաղվեր ԱՄՆ-ին վնաս հասցնող գործունեությամբ, գրում է RT-ն:





























