Վենեսուելայի իշխանությունները ջանքեր կներդնեն Ֆրանսիայում ահաբեկչության համար ցմահ ազատազրկման դատապարտված Իլյիչ Ռամիրեսի, որը հայտնի է Կարլոս եւ Շակալ մականուններով, ազատման համար: Նրա եղբայր` Վլադիմիր Ռամիրեսը հայտարարել է, որ այդ հարցով զբաղվում է երկրի արտգործնախարար Էլիաս Հաուան, տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հիշեցնենք, որ հունիսին ֆրանսիական դատարանը հաստատել էր Իլյիչ Ռամիրեսի ցմահ ազատազրման երկրորդ դատավճիռը` Ֆրանսիայի տարածքում 1982 եւ 1983թթ. ահաբեկչությունների կազմակերպման համար:
Վենեսուելայի հանգուցյալ նախագահ Չավեսն իր հայրենակցին համարել էր «արդարության համար ժողովուրդների պայքարի արաժանի շարունակող»: Նա հայտարարել էր, թե Ռամիրեսը առեւանգվել էր Սուդանում միջազգային իրավունքների նորմերը խախտող օպերացիայի ժամանակ:





























