Մեքսիկայում ազատ են արձակել թմրաբարոն Ռաֆեյել Կարո Կվինտերոյին, որը 40 տարով պատիժ էր կրում ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի գործակալության աշխատակցի սպանության համար: Ինչպես հաղորդում է Reuters-ը, ըստ դատավճռի, Կվինտերոն պետք է բանտում անցկացներ եւս 12 տարի:
Դատարանը, սակայն, օգոստոսի 7-ին, որոշել է Կվինտերոյին ազատ արձակել, հիմք ընդունելով այն, որ նա նրա նկատմամբ գործընթացը վարել եւ դատավճիռը կայացրել է (1985 թվականին) դաշնային դատարանը, այնինչ այն ժամանակվա օրենսդրությամբ, թմրաբարոնի գործը պետք է քններ նահանգի դատարանը:
ԱՄՆ իշխանություններն իրենց «խորը անհանգստությունն» են հայտնել Կվինտերոյի ազատ արձակման առթիվ, հաղորդում է Lenta.ru-ն:





























