Ավստրալիայի Մելբուռն քաղաքի օդանավակայանում, այսօր՝ օգոստոսի 10-ին, երկու օդանավեր են բախվել: Օդանավերը զգալի վնաս են կրել, բարեբախտաբար ուղեւորներից ոչ ոք չի տուժել:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով Sydney Morning Herald պարբերականը, Virgin Australia ավիաընկերության թռիչքի պատրաստվող Boeing 737-800 օդանավը, որում եղել է 175 ուղեւոր, բախվել է Jetstar ավիաընկերությանը պատկանող օդանավին:
Օդանավը թեւով հարվածել է մյուս օդանավին, որը վայրէջքից հետո մոտենում էր օդանավակայանի մուտքին: Վթարի վնասը կազմել է մոտ 3 մլն դոլար: հետաքննություն է սկսվել, օդանավակայանի վայրէջքի երկու մուտքերը ժամանակավորապես փակվել են:





























