Ռուսաստանում «Ռոսսելխոզնադզորը» ժամանակավոր սահմանափակումներ է կիրառել նորվեգական Brandasund Fiskeforedling AS ընկերության կողմից արտադրվող սառեցված իշխանի, ինչպես նաեւ նորզելանդական Fonterra ընկերության կաթնամթերիք մատակարարումների վրա:
Լաբորատոր հետազոտությունների տվյալներով՝ սառեցված իշխանի մեջ վտանգավոր բակտերիաներ են հայտնաբերվել:
Ինչպես հաղորդում է RuFox-ը, սահմանափակվել են նաեւ Fonterra ընկերության արտադրանքի մատակարարումները՝ «զգուշության սկզբունքից ելնելով»:




























