Սիցիլիա կղզում, Կատանիայի մոտ գտնվողն ծովափերից մեկում, այսօր՝ օգոստոսի 10-ին, 6 ապօրինի ներգաղթյալների մարմիններ են հայտնաբերվել: Այնտեղ փախստականների խումբ էր ափ իջել:

Դեպքի վայրում աշխատում են անվտանգության առափնյա ծառայության աշխատակիցներն ու ոստիկանությունը: Իրադարձությունների ընթացքը եւ ներգաղթյալների ինքնությունը ճշտվում է:

Վերջին շաբաթներին Իտալիայի հարավային ափերին չի դադարում ապօրինի ներգաղթյալների հոսքը, հիմնականում Աֆրիկայի երկրներից: Փախստականներ կան նաեւ Սիրիայից եւ Աֆղանստանից:

Ինչպես հաղորդում է «Վզգլյադը», Իտալիայի անվտանգության առափնյա ծառայություններն ամեն օր փրկում են տասնյակ փախստականներով լի նավակներ: Նրանց տանում են ժամանակավոր պահման կենտրոններ՝ մինչեւ ինքնության պարզումը: Եթե նրանք գալիս են հակամարտության գոտիներից, նրանց ապաստան է տրվում Իտալիայում:

Այն երկրների քաղաքացիներին, որոնց հետ Հռոմը համապատասխան համաձայնագիր է կնքել (Թունիս, Մարոկկո, Եգիպտոս, Լիբիա) 6 ամսում հետ են ուղարկում: