Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը կիսել է դերասան Սթիվեն Ֆրայի անհանգստությունը` կապված Ռուսաստանում նույնասեռականների իրավունքները ոտնահարելու հետ: Սակայն նա չի կարծում, որ Սոչիի Օլիմպիական խաղերը բոյկոտելու գաղափարն արդյունավետ է: Այդ մասին նա գրառում է կատարել Թվիթթերում, փոխանցում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:

Հիշեցնենք, որ երեք օր առաջ բրիտանացի հայտնի դերասան ու գրող Սթիվեն Ֆրայը բաց նամակով դիմել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնին եւ օլիմպիական շարժման ներկայացուցիչներին` կոչ անելով չեղյալ համարել Օլիմպիական խաղերի` Սոչիում անցկացվելը:

Այս շաբաթ ԳՖՀ Արդարադատության նախարարը գրեթե կոչ է արել մարզիկներին ու քաղաքական գործիչներին բոյկոտել խաղերը: Վերջապես, Բարաք Օբաման, հանդես գալով մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարել է, որ կողմ չէ խաղերը բոյկոտելուն: