ԱՄՆ ՌԾՈւ BULKELEY նավը օգոստոսի 10-ին ժամանել է Բաթումիի նավահանգիստ, որտեղ կայացել է հանդիպման հանդիսավոր արարողությունը:
Այցի շրջանակներում ծրագրվում է առափնյա պահպանության ծառայության եւ նավի հրամանատարության հանդիպումը: Ամերիկյան նավի անձնակազմը եւ առափնյա պահպանության ծառայության սպաները կհանդիպեն` ծրագրելու համատեղ վարժանքները Ամերիկյան հյուրերը հանդիպել են նաեւ սահմանամերձ ոստիկանության պետ Կոբա Բոչորիշվիլիին եւ գերատեսչության այլ ղեկավարներին:
Ինչպես հաղորդում է Գրուզիա Online-ը, օգոստոսի 11-ին ծովում համատեղ պրակտիկ վարժանք կկայանա: Օգոստոսի 12-ին նավում սպորտային միջոցառումներ կանցկացվեն:





























