Սակրավորները ինքնաշեն պայթուցիկ սարք են վնասազերծել, որն օգոստոսի 9-ին հայտնաբերվել է ֆլամանդական Լեւեն քաղաքի կայարանում` գնացքի վագոններից մեկում:

Հավաքարարները գնացքի վագոններից մեկում հայտնաբերել են տարօրինակ տուփ, որի վրա գանգ եւ ոսկորներ է պատկերված եղել: Այն բացելով` նրանք հայտնաբերել են ռումբի նմանվող մի բան, ինչի մասին հայտնել են կայարանի ղեկավարությանը: Ի սկզաբնե տեղի իշխանությունները հայտարարում էին, որ հայտնաբերված առարկան սպառնալիք չի հանդիսանում:

Օգոստոսի 10-ին բելգիացի ռազմական սակրավորը De Morgen պարբերականին պատմել է, որ հայտնաբերվածն ինքնաշեն ռումբ էր: Այն բարեհաջող կերպով վնասազերծվել է, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: Ռումբը հայտնաբերելուց հետո ոստիկանությունը տարհանել է մարդկանց, իսկ այդ կայարանով անցնող գնացքները շրջանցել են այն: