Ավստրալացի քաղաքական գործիչ Ստեֆանի Բանիսթերը իր հարցազրույցից հետո հանել է իր թեկնածությունը խորհրդարանական ընտրություններից: Նա հարցազրույցում իսլամը երկիր են անվանել: Բանիսթերն առաջադրվել էր «Մեկ Ազգ» կուսակցության կողմից, Քվինսլենդ նահանգի Ռենկինի մարզում:
Կուսակցության հիմնադիր Պաուլինա Հենսոնի խոսքով՝ Բանիսթերը դեռեւս պատրաստ չէ Ավստրալիայի ներկայացուցիչների պալատում տեղի համար պայքարին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ավստրալիայի ազգայնական «Մեկ ազգ» կուսակցության կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված Ստեֆանի Բանիսթերը 7 News հեռուստաալիքին տված հարցազրույցում իսլամը երկիր էր անվանել:
«Ես դեմ չեմ իսլամին, որպես երկիր, բայց ես կարծում եմ, որ նրանց օրենքները չպետք է ողջունվեն այստեղ՝ Ավստրալիայում»,-հայտարարել էր 27-ամյա Բանիսթերը: Ավելի ուշ աղջիկը փորձել էր արդարանալ՝ նշելով, որ իր խոսքերը դուրս են բերվել համատեքստից եւ սխալ մեկնաբանվել: Նա նկատի է ունեցել իսլամական երկրները, ոչ թե իսլամը որպես կրոն, հաղորդում է The Voice of Australia-ն:
Սակայն հարցազրույցի ժամանակ թեկնածուն էլի մի շարք սխալներ է թույլ տվել: Այսպես, իր ելույթում նա շփոթել էր մահմեդականների սուրբ գիրքը՝ Ղուրանը, հարամի հետ: «Ավստրալացիների 2 տոկոսից էլ պակասն են հետեւում հարամին»,-ասել էր նա, միաժամանակ «հարամ»-ի փոխարեն ասելով «հալալ»:
Իսլամի մասին նա խոսել էր այն ժամանակ, երբ ներկայացրել է իմիգրացիայի հակազդման վերաբերյալ իր ծրագրերը:





























