Ինդոնեզիայի Հարավային Նուսա-Թենգերա նահանգում ժայթքում է Ռոկատենդա հրաբուխը, ինչի արդյունքում զոհվել է 5 մարդ: Լրատվամիջոցների տվյալներով` լավան Ռոկիրոլե գյուղում ոչնչացրել է մի քանի տուն:

Պալուէ կղզում տեղակայված հրաբուխը Ֆլորես ծովից ընդամենը 875 մետր բարձրության վրա է: Դրա հիմքը` մոտ 3 կմ խորությամբ, ջրի տակ է:

Մոլորակի խոշորագույն Ինդոնեզական արշիպելագն, այսպես կոչված, «Հրե օղակի» մի մասն է: