Իսրայելցի պատգամավորներին կարող են թույլ տալ առանձնացված աշխատել: Օրինագիծը ներկայացվել է այն բանից հետո, երբ ընդդիմության անդամները թույլ չեն տվել «Եշ Ատիդ» կուսակցության պատգամավոր Կարին Էլհարարին բյուջեի օգտին քվեարկել ծննդատնից, որտեղ գտնվել է իր առաջնեկին ունենալու առիթով:
Օրենքի նախագիծը պատգամավորներին թույլ է տալիս քվեարկել տնից, եթե նրանք Կնեսետի լիագումար նիստից բացակայում են հարգելի պատճառներով: Հարգելի պատճառներից են ծննդաբերությունը, հիվանդությունը կամ հարազատի մահը: Այլ դեպքերում պահանջվում է Կնեսետի պաշտոնական թույլտվությունը:
Պատգամավորների քվեարկության համար նրանց նույնականացումը կկատարվի մատնահետքերը սկաների կամ էլեկտրոնային չիպի օգնությամբ, հաղորդում է NEWSru Israel-ը:





























