Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի դուստրը հայտարարել է, որ չի նախատեսում գնալ մեծ քաղաքականություն՝ հոր հետքերով: Նա նշել է, որ կշարունակի զբաղվել բիզնեսով:
«Իսկապես, մեր երկրին եւ մեր շատ հարվածներ ստացած ժողովրդավարությանը շատ է պետք Բեռլուսկոնի ազգանունով առաջնորդ, սակայն այդ մարդուն կոչում են Սիլվիո, ոչ թե՝ Մարինա»,-հայտարարել է Մարինան:
Նա ընդգծել է, որ իր տեղը ընկերության ղեկավարությունում: «Վերջին օրերին շրջանառվող տեղեկությունները (Բեռլուսկոնիի քաղաքական կարիերայի մասին) հետաքրքիր են, բայց դրանք հնարավոր չէ կյանքի կոչել պրակտիկայում»,-հավելել է Մարինա Բեռլուսկոնին, հաղորդում է «Միռ-24»-ը:





























