Հնդկաստանի արեւելքում գտնվող ածխի հանքում փլուզման հետեւանքով առնվազն 8 մարդ է զոհվել, հաղորդում է Hindu թերթը: Միջադեպը տեղի է ունեցել Օրիսսա նահանգում, Բհուբանեշվար քաղաքից 650 կմ հեռավորության վրա:

Mahanadi Coalfields Limited (MCL) պետական ածխաարդյունաբերական ընկերության ներկայացուցչի տեղեկատվության համաձայն՝ չարագործները մտել են հանքավայր, որպեսզի վաճառելու նպատակով ածուխ գողանան: Նա նաեւ նշել է, որ մի քանի մարդ մինչ օրս գտնվում է փլատակների տակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Դեպքի վայրում փրկարարական աշխատանքները շարունակվում են: