«Банк России»-ին Ռուբեն Ամիրյանցին նշնակել է բանկային հսկողության դեպարտամենտի տնօրենի պաշտոնում, հայտնել է ՌԴ ԿԲ-ից: Նա պաշտոնը կստանձնի սեպտեմբերի 1-ից:

Ռուբեն Ամիրյանցը ծնվել է 1973 թ. Ուզբեկստանում, ավարտել է Մոսկվայի պետհամալսարանի իրավաբանական ֆակուլտետը, իր կարիերան սկսել է որպես փաստաբանի օգնական, հետո  աշխատել է «Банка России»-ի իրավաբանական բաժնում: Այնուհետեւ տարբեր պաշտոններ է զբաղեցրել բանկում:

 2012թ. ապրիլից նա զբաղեցնում էր վարկային կազմակերպությունների ֆինանսական առողջացման եւ գործունեության լիցենզավորման դեպարտամենտի տնօրենի պաշտոնը: