Ադրբեջանի նախագահի հայտարարությունները պատերազմի մասին չի կարող սպառնալ, որ մենք միակողմանի քայլ անենք, միակողմանի որոշում` հօգուտ իրենց, լրագրողների հետ հանդիպմանը Ազգային ժողովում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

«Հիմնականում պատերազմից խուսափելու համար մենք պետք է շատ ուժեղ լինենք եւ ռազմական, եւ տնտեսական, եւ ֆինանսական, եւ բարոյահոգեբանական: Եվ միասնական լինենք, որ նրանք մեր ուժը զգալով կարողանան այդ խնդիրը բանակցություններով լուծեն: Միայն ուժեղ մարդու հետ են հաշվի նստում: Մենք պետք է միասնական լինենք, պետք է ուժեղ լինենք, որ կարողանանք այդ խնդիրը առանց պատերազմի լուծենք»,- ասել է նա:

Ավարտելով իր խոսքը՝ Ծառուկյանը, որպես խրատ, խորհուրդ տվեց լրագրողներին. «Ես Ձեզ սիրում եմ, հարգում եմ, պատրաստ եմ Բոլոր հարցերին պատասխանել եմ, պատասխանող եմ, իմ խմբակցությանը ասել եմ, որ ձեզանից չխուսափեն, ձեր հարցերին պատասխանեն: Բայց չեմ ցանկանում, որ դուք կրկնվեք ձեր հարցերում: Դա հետաքրքիր չէ: Նոր, հետաքրքիր հարցեր տվեք»: