Հնդկական North Star Hospitality զբոսաշրջային ընկերությունը հետաքրքրված են Երեւանում ներդրումային առաջարկներով:

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի եւ տուրիզմի վարչության պետ Կամո Մովսեսյանը, արտաքին կապերի վարչության պետի տեղակալ Տիգրան Աստվածատրյանը եւ տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանը ընդունել են հնդկական North Star Hospitality զբոսաշրջային ընկերության ղեկավար կազմի ներկայացուցիչներին։ North Star Hospitality ոլորտի խոշոր մասնավոր ընկերություններից մեկն է, որը նպատակն է նաեւ ընդլայնել զբոսաշրջային շուկան Երեւանում`միաժամանակ ներկայանալի եւ ավելի ճանաչելի դարձնելով մեր մայրաքաղաքը  հնդիկ զբոսաշրջիկների համար:

Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչները ներկայացրել են Երեւանի զբոսաշրջային  հետաքրքրություններն ու  ներդրումային հնարավորությունները, իսկ  համագործակցության առաջարկներն ավելի հստակ  կներկայացվեն սեպտեմբերին Երեւանում կայանալիք հայ-հնդկական առեւտրա-ադյունաբերական համաժողովի ընթացքում: Կազմակերպությունը հրավիրելու է գործարարների խումբ, որի անդամները հետաքրքրված են մայրաքաղաքի ներդրումային առաջարկներով։

North Star Hospitality ընկերության տնօրեն Ռոհիտ Նոռոնհան նշել է, որ Երեւանի վերջին տարիների առաջընթացն ակնհայտ է, ինչի արդյունքում գնալով ավելի է մեծանում հնդիկների հետաքրքրությունը մեր մայրաքաղաքի նկատմամբ եւ հույս հայտնել, որ համատեղ աշխատանքի շնորհիվ առաջիկայում կմեծանան երկուստեք այցելությունների ծավալները:

Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչների վստահեցրել են, որ Երեւանի քաղաքապետարանը բաց եւ պատրաստակամ է ցանկացած առողջ համագործակցության համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հնդկաստանի զբոսաշրջային շուկայում Երեւանյան զբոսաշրջային միջավայրը գովազդելու հնարավոր տարբերակները։

Հիշեցնենք, որ  2008թ. Երեւան քաղաքի եւ Դելիի կառավարության միջեւ փոխըմռնման հուշագիր է ստորագրվել։ Առաջիկայում մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում նախատեսվում է ստեղծել Հնդկաստանի պուրակ, իսկ հեռանկարում նաեւ ուղիղ չվերթներ բացել Երեւանի եւ հնդկական քաղաքների միջեւ: