Նիդերլանդների Kunsthal թանգարանից տարբեր նկարիչների 7 նկարները գողացողներից մեկը արդարադատությանը գործարք է առաջարկել. նա պատրաստ է վերադարձնել 5 նկար, եթե իրեն Նիդերլանդներում դատեն:

Նրա փաստաբանը նշել է, որ Նիդերլանդներում գողության համար պատիժն ավելի մեղմ է, քան Ռումինիայում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով AFP-ին:

Հիշեցնենք, որ Kunsthal թանգարանը կողոպտվել է 2012թ հոկտեմբերի 16-ին:

Հետնամուտքից թանգարան մտած կողոպտիչները տարել էին Պիկասսոյի, Գոգենի, Մատիասսի եւ որոշ այլ նկարիչների կտավներ:

Ռոտերդամի թանգարանի գողության մանրամասները. առեւանգվել են նշանավոր վարպետների յոթ կտավներ

Փորձագետների գնահատականներով գողացված նկարների արժեքն է 100-200 միլիոն եվրո:

Կասկածյալներից մեկը պատմել էր, որ նկարները նա թաղել է ռումինական գյուղերից մեկի  գերեզմանատանը, հետո հանել ու այրել, որպեսզի իր որդին կասկածյալների թվում չհայտնվի:

Ռոտերդամի թանգարանից առեւանգված նկարներն այրել են վառարանում

Փորձագետները, վերլուծելով վառարանի մոխիրի բաղադրությունը, եկել էին այն եզրակացության, որ այրվել է առնվազն 3 նկար:

Նիդերլանդներում առեւանգված 7 կտավներից 3-ը այրվել են