Ռոտերդամի Kunsthal թանգարանից առեւանգված նկարները, հնարավոր է, մեկընդմիշտ անհետանան: Թանգարանը կողոպտող կասկածյալներից մեկի մայրը պատմել է, որ ինքն այրել է որդու առեւանգած բոլոր նկարները:

Վերջինիս խոսքով՝ 2013թ հունվարին որդու ձերբակալությունից հետո, ինքը՝ վախենալով որդու համար, որոշել է ոչնչացնել հանցանշանները: Սկզբում նա 7 գողացված նկարներով ճամպրուկը թաղել է ռումինական Կարակլինու գյուղի գերեզմանատանը, սակայն մեկ ամիս անց, երբ գյուղում խուզարկություններ են սկսվել, նա հանել է ճամպրուկն ու դրա պարունակությունն այրել իր տան վառարանում:

Ներկայումս Ռումինիայի Պատմության ազգային թանգարանի փորձագետները վերլուծության են ենթարկում կնոջ տան վառարանի մոխիրը, ինչը կարող է ամիսներ տեւել, հաղորդում է «Lenta.Ru»-ն:

Ռոտերդամի Kunsthal թանգարանում կողոպուտն իրականացվել է 2012թ հոկտեմբերի 16-ին:

Ռոտերդամի պատկերասրահից խոշոր գողություն է կատարվել

Անհայտ անձինք մոտավորապես երկու րոպեների ընթացքում թանգարանի հետնամուտքով դուրս են բերել 7 կտավներ: Այդ օրերին պատկերասրահում ցուցահանդես էր ընթանում, որտեղ ցուցադրվում էին 20-րդ դարի այնպիսի վարպետների աշխատանքներ, ինչպիսիք են Պաբլո Պիկասոն, Վինսենթ Վան Գոգը, Մարսել Դյուշանը, Պյետ Մոնդրիանը:

Ռոտերդամի թանգարանի գողության մանրամասները. առեւանգվել են նշանավոր վարպետների յոթ կտավներ

 Փորձագետներն առեւանգված նկարների ընդհանուր արժեքը գնահատում են 100-200 մլն եվրո:

Կողոպուտի գործով առաջին ձերբակալություններն իրականացվել են այս տարվա հունվարին Ռումինիայում. ձերբակալվել է 3 տղամարդ: Բոլոր ձերբակալվածներն էլ իրենց մեղքը չեն խոստովանում: