Ղրղըզստանի իշխանությունները սկսել են ստուգել հրուշակեղենի արտադրությամբ զբաղվող ուկրաինական Roshen ընկերության արտադրանքը, հաղորդում են այդ երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների կանխարգելման եւ փորձաքննությունների բաժնի մամուլի ծառայությունից:

Այս պահին Ղրղըզստանում Roshen ընկերության արտադրանքի լաբորատոր փորձաքննություն է անցկացվում, որի արդյունքները կհրապարակվեն մոտակա ժամանակներում: «Ինտերֆաքս»-ը հայտնում է, որ այլ մանրամասներ չեն հաղորդել:

Օգոստոսի 13-ին հայտնի է դարձել նաեւ, որ ուկրաինական արտադրության նկատմամբ դժգոհությունը ոչ միայն պահպանվում է, այլ նաեւ  տարածվում է:

Այս շաբաթ Մոսկվայում կարող են բանակցություններ ընթանալ «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավարության եւ ուկրանացի պաշտոնյաների միջեւ, որոնց ընթացքում քննարկվելու են  Roshen ընկերության արտադրանքի ՌԴ ներմուծելու խնդիրը:

Օգոստոսի 12-ին Roshen-ի գլխավոր տնօրեն Եվգենի Պոլտավցեւը հեռացվել է աշխատանքից. գլխավոր տնօրենի պաշտոնն այժմ զբաղեցնում է գլխավոր ինժեներ Ալեքսանդր Մելանիչը:

«Ռոսպոտրեբնադզորը» Roshen-ի կոնֆետների ներմուծումը ՌԴ տարածք արգելել է հուլիսի 29-ից: Նախապես հաղորդում էին, որ կազմակերպությանը չի բավարարել քաղցկեղածին նյութ հանդիսացող «բենզպիրեն» նյութի չափից ավելի քանակը: Արդյունքում կարգավորիչը հայտնել է, որ Roshen-ի արտադրանքի փաթեթավորման վրա նշված որակը չի համապատասխանում նրա իրական պարունակությանը: Այն բանից հետո, երբ հայտնի է դարձել «Ռոսպոտրեբնադզորի» դժգոհությունների մասին, արտադրանքի որակի ստուգմամբ սկսել են զբաղվել նաեւ Ղազախստանում. Մոլդովայում, Բելառուսում եւ Տաջիկստանում: Բոլոր երկրները, բացառությամբ Բելառուսի, որտեղ փորձաքննությունը դեռ շարունակվում է, արդեն հայտնել են, Roshen-ի արտադրանքի համապատասխան լավ որակի մասին:

Roshen ընկերությունը իր արտադրանքը  արտահանում է ՌԴ, Էստոնիա, Լատվիա, Մոլդովա, Հայաստան, Ադրբեջան, Ղրղըզստան, Ղազախստան, Տաջիկստան, ինչպես նաեւ հեռավորարեւելյան երկրներ: