ԱՄՆ Քալիֆորնիայի նահանգի օրենսդիր մարմինը հերթական նորարական օրենքն ընդունել, այս անգամ պատգամավորներն ընդառաջ են գնացել տրանսգենդերներին՝ որոնք դեմ են իրենց կեսաբանական սեռին, բայց սեռափոխ չեն եղել:
Օրենսդիրները համարել են, որ այդպիսի մարդիկ կան նաեւ դպրոցականների շարքերում, ուստի որոշել են նրանց վրայից հանել որոշակի սահմանափակումներ: Օրինակ, եթե տղան իրեն աղջիկ է զգում, նա կարող է հանգիստ օգտվել աղջիկների զուգարանից կամ աղջիկների հանրակացարանից: Նրանք նաեւ կարող են ընտրել համապատասխան ծրագրեր, միջոցառումներ ու սպորտաձեւեր՝ ելնելով իրենց նախընտրություններից:
«Իսկ մյուս դպրոցականներին անհարմար չի՞ լինի տարնսգերդերների հետ: Հնարավոր է: Ես չեմ ուզում նվազեցնել այդ խնդիրը, նոր փորձը հաճախ իր հետ անհարմարություններ է բերում, սակայն դա չի կարող արդարացում լինել, որպեսզի չպայքարենք նախապաշամունքների դեմ»,-կարծում է օրինագծի հեղինակ Թոմ Մաիանոն, հաղորդում է РБК-ն:
Այս տարվա սկզբին մեծ հակազդեցություն էր առաջացրել Քոլորադոյի նահանգում դպրոցներից մեկի որոշումը՝ արգելել 6-ամյա տղային գնալ աղջիկների զուգարան, որովհետեւ իրեն աղջիկ է զգում: Իրավապաշտպանները մեղադրել էին դպրոցի ղեկավարությանը՝ խտրականության մեջ:





























